22.04.2025
Ստոլթենբերգ. Թուրքիային դժվար կլինի ռուսական C-400–ները ինտեգրել ՆԱՏՕ–ի համակարգում
prev Նախորդ նորություն

Sueddeutsche Zeitung. Պետք է դադարեցնել ՆԱՏՕ–ի ընդլայնումը

ՆԱՏՕ–ի ու ՌԴ–ի միջև հակամարտությունից խուսափելու համար անհրաժեշտ է մտածել հարաբերությունների նոր սցենարների վրա։ Այդ մասին հայտարարել է Բրուքինգսի ինստիտուտի փորձագետ Մայքլ Օհենլոն, փոխանցում է Sueddeutsche Zeitung։

Նա նշել է, որ նոր սցենարն ենթադրում է հրաժարվել ՆԱՏՕ–ի նոր անդամների ընդունումից ու չեզոք երկրների համար երաշխիքներ ստեղծել։ Դաշինքի ու ՌԴ–ի միջև բախումից խուսափելու համար անհրաժեշտ է դադարեցնել ՆԱՏՕ–ի ընդլայնումը։

Նա հավելել է, որ պետք է Արևելյան Եվրոպայում ստեղծել անվտանգության այնպիսի ճարտարապետություն, որի չի ենթադրում Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցում ՆԱՏՕ–ին։

Հունաստանի պաշտպանության նախարարը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՆԱՏՕ-ին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան