Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ընդունել է միանգամից երկու բանաձեւ Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին հայտնում է NL Times-ը: Առաջին բանաձեւով Ներկայացուցիչների պալատը հայտարարում է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, իսկ երկրորդ փաստաթղթում ասվում է, որ Նիդերլանդների նախարարը կամ պետքարտուղարն այս տարվա ապրիլին պետք է մասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Երկու բանաձեւերի հեղինակ էլ Ներկայացուցիչների պալատի «Քիրստոենական միություն» խմբակցության պատգամավոր Ջորջ Ֆորդեւիդն է: Երկու փաստաթղթերն էլ արժանացել են իշխող կոլաիցիայի չորս խմբակցությունների հավանությանը: «Մենք չենք կարող հերքել պատմությունը պատժամիջոցների վախի ներքո: Վերջ ի վերջո, մեր երկիրը միջազգային իրավունքի մայրաքաղաքան է: Ուստի մենք չպետք է վախենանք ճիշտ գործելուց», - հայտարարել է Ջորջ Ֆորդեւիդը: