25.11.2024
Թեև Հայաստանը մեծ երկրներից չէ, շատերն այն համարում են շախմատային գերտերություն. նախագահ
prev Նախորդ նորություն

Սպիտակ տանն ու Կոնգրեսում քննարկվել է ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությանն առնչվող հարցեր

Շարունակվում է ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակության այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Մարտի 9-ին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Սպիտակ Տանը և Կոնգրեսում։


Մասնավորապես Սպիտակ Տանը պատվիրակությանն ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ստորաբաժանման ղեկավար Քեթրին Քրոֆթը։ Հանդիպմանը պատվիրակության անդամները Քրոֆթին ներկայացրել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ընդգծվել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման և շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների առնչությամբ առավել հասցեական և թիրախավորված հայտարարություններ անելու անհրաժեշտությունը։


Անդրադարձ է կատարվել հայ-թուրքական արձանագրություններին և դրանց հետկանչմանը, ինչպես նաև՝ ներկայացվել են Եվրոպական միությաւն հետ անցած տարվա նոյեմբերին ստորագրված համաձայնագրի մանրամասները։  Պատվիրակության անդամները նշել են , որ Հայաստանը միակ երկիրն է, որը, լինելով ԵԱՏՄ անդամ, նման համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ։


Նույն օրը Կոնգրեսում պատվիրակությունը հանդիպել է Հելսինկյան հիմնադրամի փորձագետների հետ։ Հանդիպմանը ներկայացվել են Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու համատեքստում իրականացվող ներքին բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող քայլերը և այլն։ Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության անհրաժեշտությանն առնչվող հարցեր: