25.11.2024
Քեդմի. ռուսական նոր հրթիռները կարող են ոչնչացնել ԱՄՆ–ի խաղաղօվկիանոսյան նավատորմը
prev Նախորդ նորություն

Թրամփը պաշտոնանկ է արել Ռեքս Թիլերսոնին. նրան կփոխարինի Մայք Պոմպեոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է Պետդեպի ղեկավար, երկրի արտաքին գործերի նախարար Ռեքս Թիլերսոնին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոկում գրել է Դոնալդ Թրամփը: Նա նաեւ հայտնել է, որ Թիլերսոնին կփոխարինի Կենտրոնական հետախուզության վարչության պետ Մայք Պոմպեոն:


Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը նախապես չի զգուշացրել է Ռեքս Թիլերսոնին՝ իրեն երկրի պետքարտուղարի պաշտոնից ազատելու որոշման մասին:


Թիլերսոնին, որը նոր էր վերադարձել Աֆրիկայում դիվանագիտական ուղեւորությունից, պաշտոնանկության մասին լուրը հանկարծակիի է բերել: Այս մասին հայտարարել է պետքարտուղարի տեղակալ Սթիվ Գոլդշտեյնը: Նրա խոսքով, Թրամփը չի հայտնել նախապես Թիլերսոնին պաշտոնանակության մասին, իսկ պետքարտուղարը, լսլով այդ լուրը, ուղղակի «շշմել» է, գրում է Ведомости-ին՝ հղում կատարելով Politico-ին:


Նշենք, որ Թիլերսոնի հրաժարականի մասին լուրերը սկսեցին շրջանառվել դեռեւս անցյալ տարվա վերջից, սակայն այն իրականություն դարձավ Թրամփի համար Հյուսիսային Կորեայի հետ նախատեսվող կարեւոր բանակցությունների նախաշեմին:


Անցյալ տարվա նոյմեբերին New York Times-ը հայտնել էր, որ Ռեքս Թիլերսոնի հրաժարականը տեղի կունենա մի քանի շաբաթից: Թերթի տվյալներով, հրաժարականի պատճառն է Թրամփի հետ նրա հարաբերությունների կտրուկ սառեցումը:


Որպես Թիլերսոնի հավանական փոխարինող նշվում էր հենց Կենտրոնական հետախուզության վարչության պետ Մայք Պոմպեոն, որի տեղակալ էր նշանակվել Ջինա Հասփելը: Հենց նա էլ նշանակվել է Կենտրոնական հետախուզության վարչության պետ:


Հատկանշական է, որ ըստ Fortune պարբերականի հրապարակած տեղեկությունների, Հասփելը ղեկավարել է Թայլանդում ԱՄՆ-ի գաղտնի բանտում 2002 թ-ին տեղ գտած կտտանքները:


Թիլերսոնը, ինպես եւ Թրամփը քաղաքականություն է եկել բիզնեսից: Նա Exxon Mobil հայտնի նավթային ընկերության գլխավոր տնօրենն էր: Նրա քաղաքական կարիերան թունավորում էին, ոչ միայն Թրամփի հետ Իրանի միջուկային գործարքի շուրջ ունեցած տարաձայությունները, այլեւ «ռուսական հետքը»: ԱՄՆ-ում լավ են հիշում, որ 2013 թ-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թիլերսոնին պարգեւատրել էր Բարեկամության շքանշանով:


Առաջին անգամ Թրամփի եւ Թիլերսոնին միջեւ կոնֆլիկտի մասին սկսեցին խոսել 2017 թ-ի ամռանը, սակայն այդ ժամանակ երկուսն էլ հերքեցին տարածվող լուրերը:


Նշենք, որ Մայք Պոմպեոն ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնում հատուկ դիրքորոշում չէր ցուցաբերել ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ: Միայն 2017 թ-ին ամերիկյան լրատվամիջոցները քննադատեցին Պոմպեոյի հայտարարությունն առ այն, որ Ռուսաստանը թեպետ միջամտել է ԱՄՆ-ի ընտրություններին, սակայն չի ազդել դրանց արդյունքների վրա:


Այնուհետեւ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչությունը ստիպված հայտարարեց, որ ազդեցության բացակայության մասին Պոմպեոյի խոսքերը ժամանակավրեպ եւ անհիմն են եղել: