25.11.2024
Թրամփը պաշտոնանկ է արել Ռեքս Թիլերսոնին. նրան կփոխարինի Մայք Պոմպեոն
prev Նախորդ նորություն

ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունները խզման եզրին են. Չավուշօղլու

ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունները խզման եզրին են: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ Վաշինգտոնը պետք է սկսի կատարել իր խոստումները:


«Թուրքիայի ժողովուրդը շատ բացասաբար է վերաբերվում ԱՄՆ-ին, քանի որ նրանք չեն կատարում իրենց խոտումները, մշտապես ստում են: Մեր երկրների միջև հարաբերությունները խզման եզրին են: Որպեսզի դա վերջնականապես տեղի չոււնենա, փետրվարին ստեղծվեցին աշխատանքային խմբեր: Եվ մենք պայման դրեցինք՝ եթե դուք ձեր ոչ մի խոստումը էլի չեք կատարելու, մենք այլևս չենք հանդուրժի»,-ասելէ Չավուշօղլուն Մոսկվայում՝ Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ուսանողների հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:


Ըստ Թուրքիայի արտգործնախարարի, դա վերաբերում է նաև ԱՄՆ կողմից զենքի առաքումներին Սիրիայում կռվող քրդական կազմավորումներին:


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիան և ԱՄՆ-ն կապահովեն սիրիական Մանբիջ քաղաքի անվտանգությունը, երբ քաղաքից հեռանան քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: