25.11.2024
Դեմոկրատները Թրամփին կոչ են արել հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանել
prev Նախորդ նորություն

Քեդմի. ռուսական նոր հրթիռները կարող են ոչնչացնել ԱՄՆ–ի խաղաղօվկիանոսյան նավատորմը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ցուցադրված նորագույն ռազմավարական զենքերը պատահական չէ, որ այդքան մտահոգում են Վաշինգտոնին։ Ռուսական նոր հրթիռները կարող են ոչնչացնել ԱՄՆ–ի ողջ խաղաղօվկիանոսյան նավատորմն ու ոչ մի հակահրթիռային համալիրն նրանց չի փրկի։ Այդ մասին հայտարարել է իսրայելցի փորձագետ Յակով Քեդմին։

Նա նշել է, որ ռուսական МиГ-31–ի վրա տեղադրված նոր հրթիռները կարող են կիրառվել օդից, ինչն ավելի արդյուվետ է ու վտանգավոր։

Ըստ նրա, ծովային հակահրթիռային ոչ մի համակարգ չի կարող ոչինչ անել այդ հրթիռների դեմ։ Դա վտանգի տակ է դնում ԱՄՆ–ի Խաղաղ օվկիանոսի նավատորմը։

Փորձագետը նշել է, որ МиГ-31–ը կարող են կիրառվել Սիրիայի Հմեյմիմ ռազմակայանից, ինչը մեծացնելու է նրա արդյունավետության շառավիղը։