19.04.2025
Պուտինի ուղերձում ԱՄՆ-ին զարմացնող որեւէ բան չկար. ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրեն
prev Նախորդ նորություն

ՌԴ–ն ու ԱՄՆ–ն` զենքի հիմնական արտահանողներն են․ SIPRI

2013-2017 թվականներին սովորական սպառազինությունների հիմնական տեսակների գլխավոր արտահանողների հնգյակը գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան:


Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI)՝ 2013-2017 թվականներին սպառազինության համաշխարհային առևտրի վերաբերյալ նոր հետազոտության արդյունքներով:


Հինգ ամենախոշոր մատակարարներին է բաժին հասնում սպառազինությունների վաճառքի ընդհանուր ծավալի 74 տոկոսը, իսկ ԱՄՆ-ին և Ռուսաստանին միասին՝ 56 տոկոսը:


Համաձայն ինստիտուտի տվյալների՝ 2000-ականների սկզբից զենքի վաճառքն աշխարհում կայուն աճ է գրանցել: 2013-2017 թվականներին վաճառքի ցուցանիշը 2008-2012 թվականների համեմատ աճել է 10 տոկոսով:


Միացյալ Նահանգների կողմից զենքի վաճառքը կազմել է ընդհանուր վաճառքների 34 տոկոսը, ինչը նշանակում է 2013-2017 թվականներին, 2008-2012 թվականներին ռազմական արտադրանքի արտահանման համեմատ, 25 տոկոսի աճ:
Այդ ժամանակաշրջանում ամերիկացիները զենքի խոշոր համակարգեր են արտահանել 98 երկիր:


2013-2017 թվականներին զենքի համաշխարհային արտահանման ծավալների 22 տոկոսը պատկանել է Ռուսաստանին. նշված ժամանակաշրջանում, 2008-2012 թվականների համեմատ, վաճառքի ծավալները կրճատվել են 7,1 տոկոսով: Վաճառքի 58 տոկոսն իրականացվել է երեք հիմնական գործընկերներին՝ Հնդկաստանին, Չինաստանին և Վիետնամին:


2013-2017 թվականներին սպառազինությունների ամենախոշոր ներկրողը եղել է Հնդկաստանը, նրան հետևում են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները:

Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար