8.06.2025
ՌԴ–ն ու ԱՄՆ–ն` զենքի հիմնական արտահանողներն են․ SIPRI
prev Նախորդ նորություն

Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ

Մարտի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն:


Ինչպես ավելի վաղ տեղեկացրե էինք, Բակո Սահակյանի այցը ԱՄՆ նյարդայնացրել է Ադրբեջանի իշխանություններին: Նախօրեին այդ երկրում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել Արցախի նախագահի՝ Վաշինգտոն այցի առնչությամբ:

Պաշտոնական Բաքվին, մասնավորապես, դուր չի եկել այն փաստը, որ Բակո Սահակյանը հանդիպումներ է ունենալու ԱՄՆ Կոնգրեսի ադմինիստրատիվ շենքում: Խնդրի առնչությամբ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը ևս հանդիպումներ է անցկացրել պետդեպարտամենտում՝ իրենց դժգոհությունը հայտնելով այցի հետ կապված:


 

ՆԱՏՕ զորքերը կմնան արեւելյան թեւում այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է. Ստոլթենբերգ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին