19.04.2025
Կյանքիս փրկության համար պարտական եմ հայ զինվորին. ԱՄՆ սենատոր
prev Նախորդ նորություն

Պուտինի ուղերձում ԱՄՆ-ին զարմացնող որեւէ բան չկար. ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրեն

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն (ԿՀՎ) Մայքլ Պոմպեոն վստահ է, որ Վաշինգտոնը պատշաճ պատասխան կգտնի Մոսկվայի մոտ նոր զենքի հայտնվելուն: Այս մասին Fox News-ի եթերում ասել է Մայքլ Պոմպեոն։


Պոմպեոյին խնդրել են մեկնաբանել մարտի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝  Դաշնային ժողովին ուղղված ուղերձը, որում խոսքը զենքի նոր տեսակների մասին էր:


«Պուտինը շատ բաներ է ասում, որոնք անհիմն են:Չմանրամասնելով կնշեմ միայն, որ նրա ելույթում ԱՄՆ հետախուզական համայնքին զարմացնող որեւէ բան չկար: Մենք ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ հետեւում ենք այս ամենին, ուստի մեր ամերիկացիները կարողանան վստահ լինել, որ մենք շատ լավ հասկանում ենք Ռուսաստանի՝ սպառազինությունների ոլորտում ծրագրերի էությունը եւ հասկանում ենք, թե ինչպես պաշտպանել ամերիկացիներին սպառնալիքներից»,- մասնավորապես նշել է Պոմպեոն:

ՌԴ–ն ու ԱՄՆ–ն` զենքի հիմնական արտահանողներն են․ SIPRI
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար