Ուրուգվայի զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը կհրաժարվի թուրքական պատվիրակության անդամերի հետ հանդիպումից փետրվարի 7-8-ը նախատեսված այցի ժամանակ: Ուրուգվայի հայ համայնքն իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի կապակցությամբ: Համայնքի ներկայացուցիչները քննարկում են իրենց բողոքն արտահայտելու տարբերակները: Նրանք նշում են, որ Էրդողանին հիշեցնելու են Հայոց ցեղասպանության մասին, որի պատճառով էլ իրենց նախնիները հայտնվել են այդ երկրում: