20.04.2025
Կիմ Չեն Ընը կհանդիպի Թրամփին․ Հյուսիսային Կորեայի առաջնորդը բոլորից ճկուն գտնվեց․ փորձագետ
prev Նախորդ նորություն

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները քննարկվել են ԱՄՆ պետքարտուղարությունում

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բերակամական խմբի պատվիրակությունը մարտի 8-ին ԱՄՆ պետդեպարտամենտում հանդիպում է ունեցել Պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով առաջին փոխտեղակալ Էլիզաբեթ Միլարդի հետ։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է Միացյալ Նահանգների հետ գործընկերային, բարեկամական կապերի առավել ակտիվացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամներն անդրադարձ են կատարել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող բարեփոխումներին, դատական իշխանության անկախության ապահովմանն ուղղված քայլերին և մի շարք այ հարցերի։ Անդրադարձ է կատարվել նաև Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներին, ընդգծվել ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության կարևոր դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում։


Քննարկվել են նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր։

Թեև Հայաստանը մեծ երկրներից չէ, շատերն այն համարում են շախմատային գերտերություն. նախագահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար