25.11.2024
Թրամփի սկանդալային քայլը. ԵՄ-ն, ԱՄՆ-ն եւ Չինաստանն առեւտրային պատերազմի շեմին են
prev Նախորդ նորություն

ԱՄՆ հետախուզության ղեկավարը հայտարարել է առաջիկայում ՌԴ դեմ նոր պատժամիջոցների մասին

Թրամփի վարչակազմը դեռեւս Ռուսաստանի նկատմամբ պարտադիր պատժամիջոցներ չի սահմանել, ինչպես Կոնգրեսը պահանջում է որպես ԱՄՆ ընտրություններին միջամտության պատասխան, բայց դա պետք է տեղի ունենա առաջիկայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեն Կոուսթը, հաղորդում է CNSnews-ը:

«Ես կարծում եմ, որ մեր կողմից ձեռնարկված միջոցները անբավարար են: Պատժամիջոցները քննարկվում են, եւ ֆինանսների նախարարը հաջորդ շաբաթ հայտարարելու է դրանցից մի քանիսի մասին», - Սենատի լսումներում ասել է Կոուսթը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը «որոշակի հաջողությունների է հասել» ամերիկյան ժողովրդավարության տապալման իր փորձերում: Նա նշել է, որ հետախուզական համայնքի խնդիրն է «տեղեկացնել ամերիկացիներին այդ մասին, որպեսզի նրանք ավելի լավ հասկանան, թե ինչ է տեղի ունենում»: