25.11.2024
Le Figaro–ն Պուտինի ելույթի մասին. ՌԴ–ն միայն  վերականգնում է ռազմավարական կայունությունը
prev Նախորդ նորություն

Washington Post–ը տեղեկացել է Ասադի բանակի վրա նոր հարձակում գործելու ԱՄՆ պլանների մասին

Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Սիրիայի կառավարական բանակի վրա նոր հարձակում գործելու հնարավորությունը Արեւելյան Գուտայում Բաշար Ասադի կողմից իբրեւ թե քիմիական զենք կիրառելու հաղորդագրությունից հետո։

Washington Post–ի փոխանցմամբ՝ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է քննարկել Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման հնարավոր արձագանքը: Այս հարցը Սպիտակ տան ղեկավարիը քննարկել է պաշտպանության նախարար Ջիմ Մատիսի, ինչպես նաեւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մակմաստերի հետ հանդիպման ժամանակ: Վերջնական որոշումը, սակայն, չի կայացվել:

Թերթի զրուցակցի խոսքով, Մատիսը դեմ է հանդես եկել այդպիսի հարվածին Ասադի բանակի դեմ, իսկ Մակմաստերը կողմ է արտահայտվել։ Սակայն Պենտագոնում պաշտոնապես հերքել են այդ տեղեկությունը՝ նշելով, որ Մատիսը ներկա չի եղել այդպիսի քննարկման։

Քիմիական զենք կիրառելու մասին հաղորդագրությունը տարածվել էր փետրվարի 25–ին։ Տեղում աշխատող բժիշկները հաստատում են, որ մի շարք պացիենտների մոտ առկա են քլորով թունավորման ախտանշաններ, մահացել է մեկ երեխա։
Ռուսաստանն ու Սիրիան կտրականապես հերքում են Ասադի կառավարության կողմից թունավոր նյութերի կիրառման լուրերը։ Իսկ Հաշտեցման կենտրոնից հայտնում են, որ քիմիական զենքը պատրաստել են զինյալները, որ դրանում մեղադրեն Ասադի կառավարական բանակին։