7.09.2025
Գալիցկին վաճառել է «Մագնիտը». Նոր սեփականատերը ՎՏԲ բանկն է
prev Նախորդ նորություն

Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ընդունել է միանգամից երկու բանաձեւ Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին հայտնում է NL Times-ը:


Առաջին բանաձեւով Ներկայացուցիչների պալատը հայտարարում է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, իսկ երկրորդ փաստաթղթում ասվում է, որ Նիդերլանդների նախարարը կամ պետքարտուղարն այս տարվա ապրիլին պետք է մասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին:


Երկու բանաձեւերի հեղինակ էլ Ներկայացուցիչների պալատի «Քիրստոենական միություն» խմբակցության պատգամավոր Ջորջ Ֆորդեւիդն է: Երկու փաստաթղթերն էլ արժանացել են իշխող կոլաիցիայի չորս խմբակցությունների հավանությանը:


«Մենք չենք կարող հերքել պատմությունը պատժամիջոցների վախի ներքո: Վերջ ի վերջո, մեր երկիրը միջազգային իրավունքի մայրաքաղաքան է: Ուստի մենք չպետք է վախենանք ճիշտ գործելուց», - հայտարարել է Ջորջ Ֆորդեւիդը:

Նիդերլանդների խորհրդարանը դեռեւս չի ընդունել Հայոց ցեղասպանության մասին օրինագծերը
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը