24.11.2024
Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

Նիդերլանդների խորհրդարանը դեռեւս չի ընդունել Հայոց ցեղասպանության մասին օրինագծերը

Նիդերլանդներում շրջանառության մեջ դրված Հայոց ցեղասպանության առնչությամբ օրենքների նախագծերը կքննարկվեն մինչև խորհրդարանի գարնանային արձակուրդը: Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ այդ օրենքի նախագծերն ընդունվել են Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում։


Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանի խոսքերը։ Նա նշել է, որ նախագծերը խորհրդարանը դեռ չի ընդունել: Փետրվարի 15-ին նախատեսվում էր խորհրդարանում պատգամավորական հարց ու պատասխանի ժամ, որտեղ նորից քննության առարկա պետք է լինեին Հայոց Ցեղասպանությանն առնչվող նախագծերը։


Ավելի վաղ նիդերլանդական Nltimes.nl կայքը հաղորդել էր, որ նախագծերն ընդունվել են, ինչը, Աբրահամյանի պնդմամբ, սխալ է:


«Քննարկումը նախատեսված էր, սակայն այն հետաձգվել է: Կարծում ենք, որ մինչ խորհրդարանի գարնանային արձակուրդը՝ մոտ երկու շաբաթից, այդ նախագծերը կքննարկվեն: Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկություններին, թե Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է, ապա կարծում եմ, որ որոշ լրատվամիջոցներ շտապողականություն են ցուցաբերել: Նման որոշում առայժմ թղթի վրա առկա չէ»,-ասաց Մասիս Աբրահամյանը` ավելացնելով, որ խորհրդարանի պատգամավորների շրջանում ներկայացված նախագծերի հետ կապված ընդհանուր առմամբ կա դրական տրամադրվածություն, փորձագետներն ու օրենսդիրները կասկած չունեն, որ նախագծերն ընդունվելու են:


Քրիստոնեական Միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության առնչությամբ երկու նոր նախագիծ: Առաջինը, կարծես Նիդերլանդների խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման 2004 թվականի որոշման հաստատումը լինի, իսկ երկրորդը կառավարության ներկայացուցչի այցը պարտադրող որոշում, որի ընդունման դեպքում նախարարի մակարդակով այցելություն և հարգանքի տուրք է նախատեսվում Ծիծեռնակաբերդում: