24.11.2024
Նիդերլանդների խորհրդարանը դեռեւս չի ընդունել Հայոց ցեղասպանության մասին օրինագծերը
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը հույս ունի, որ «Արևելյան գործընկերությունը» չի դառնա ռուսաֆոբ նախագիծ

Ռուսաստանը հույս ունի, որ Բրյուսելը թույլ չի տա, որպեսզի «Արևելյան գործընկերության» ծրագիրը դառնա ռուսաֆոբ նախագիծ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, ելույթ ունենալով մյունհենյան անվտանգության համաժողովում, Լավրովը հիշեցրել է, որ ժամանակին ՌԴ-ին խոսք են տվել, որ Արևելյան գործընկերությունը ուղղված չէ Ռուսաստանի դեմ:

«Հույս ունենք, որ այդ խոստումները կյանքի կկոչվեն և բոլոր փորձերը` ուղղել այդ նախագիծը ռուսաֆոբ ուղղությամբ կկանխվեն Բրյուսելի կողմից: Դիտարկել իրավիճակը Եվրոպայում «զրոյական արդյունքով խաղի» պրիզմայով բավականին վտանգավոր է»,- ասել է ՌԴ արտգործնախարարը: