Գալիցկին վաճառել է «Մագնիտը». Նոր սեփականատերը ՎՏԲ բանկն է
«Մագնիտի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին վաճառել է ցանցի բաժնետոմսերի 29%–ը ВТБ բանկին։ Այդ մասին նա հայտարարել է Սոչիում կայացած ներդրումային ֆորումին։ Նա շարունակում է տիրապետել ընկերության մինորիտար փաթեթին` 3% չափով, փոխանցում է EADaily–ն։
Նրա խոսքով, 138 միլիարդ ռուբլու գործարքն ավարտին է հասցվել այն բանից հետո, երբ այն հավանության է արժանացել Դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից։ Գալիցկին ընկերության վաճառքի մասին որոշումը "դժվար" է անվանել և այն բացատրել ներդրողների հետ հակասություններով։ Այժմ ցանցի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնում է տնօրենների խորհրդի ղեկավար Խաչատուր Փոմբուխաչանը։
Սկսած 2016թ.–ից Գալիցկու «Մագնիտ» սուպերմարկետների ցանցը դժվարություններ ունի։2017թ.–ի դրությամբ Մագնիտ ցանցն ունի 12 125 магазинов խանութներ, 243 հիպերմարկետներ,208 «Магнит Семейный» խանութներ և 3 774 «Магнит Косметик» խանութներ։