25.11.2024
Լոս Անջելեսում ոստիկանները հայ տղամարդու են գնդակահարել․ նա ունեցել է սուիցիդալ հակումներ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ԱՄՆ–ն պետք է «ճնշի» Էրդողանին պատժամիջոցներով

ԱՄՆ–ն կարող է հակազդել թուրքական կառավարության թշնամական պահվածքին` Անկարայի դեմ կիրառելով պատժամիջոցներ։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Նիկոլաս Դանֆորտը։

Նրա խոսքով, ԱՄՆ–ն պետք է հստակ սահմանի իր առանցքային շահերն ու Թուրքիային վախեցնի պատժամիջոցներով, եթե Անկարան անցնի սահմանները։

Ըստ նրա, ԱՄՆ–ն պետք է կիրառի պատժամիջոցներ, որոնք կազդեն Թուրքիայի տնտեսության վրա 2019թ.–ին կայանալիք ընտրություններին ընդառաջ։ Դանֆորտը նշել է, որ Էրդողանը նախորդ ընտրություններին հաղթել է հենվելով երկրի տնտեսական բարեկեցության փաստի վրա, այնպես որ տնտեսական անկումը նրա դեմ կտրամադրի ընտրողներին։

Նա հավելել է, որ Էրդողանի դեմ պատժամիջոցների ԱՄՆ–ին ձեռքում կլինեն լավ ազդեցության լծակներ։