25.11.2024
ԱՄՆ-ն նախապատրաստում է Եվրոպային Ռուսաստանի դեմ միջուկային զենքի կիրառմանը. Լավրով
prev Նախորդ նորություն

Լոս Անջելեսում ոստիկանները հայ տղամարդու են գնդակահարել․ նա ունեցել է սուիցիդալ հակումներ

Լոս Անջելեսում ոստիկանները հայազգի տղամարդու են գնդակահարել, ոըտ ըստ իրավապահների ինքնասպանություն հակումներ է ունեցել։


Սպանվածը, նշել է Լոս Անջելեսի ոստիկանապետ Չալի Բեքը, Պանորամա Սիթիի 22-ամյա բնակիչ Օրբել Նազարյանսն է եղել։ "Նա ինքնասպանության հակումներ է ունեցել: Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան", - ասել է նա։


Հաղորդվում է, որ տղամարդն ինքն է իրավապահներին կանչել։ Նա զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, թե ատրճանակ եւ դանակ ունի իր մոտ։ Ժամանած ոստիկանները նրա ձեռքին մոտ կես մետր երկարությամբ սուր ձող են նկատել։


"Նազարյանսը հրաժարվել է ենթարկվել ոստիկաններին եւ սպառնալիք է ստեղծել նրանց կյանքի համար։ Ոստիկանները միացրել են իրենց տեսախցիկները եւ ամբողջությամբ արձանագրել միջադեպը", - ասել է նա։


Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Օրբել Նազարյանսը հայտնի է եղել իրավապահներին՝ որպես սուիցիդալ հակումներ ունեցող մարդ։ "Ոստիկանները հարկադրված են եղել կրակ բացել եւ սպանել նրան։ Դեպքի կապակցությամբ քննությունը շարունակվում է", - ասված է հաղորդագրության մեջ։