23.04.2025
ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է պատասխան պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն նախապատրաստում է Եվրոպային Ռուսաստանի դեմ միջուկային զենքի կիրառմանը. Լավրով

ԱՄՆ-ն նախապատրաստում է եվրոպական երկրներին Ռուսաստանի դեմ միջուկային զենքի կիրառմանը: Նման հայտարարությամբ Ժնևում հանդես է եկել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է РИА Новости-ն:


Նախարարը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Եվրոպայում ԱՄՆ-ի ոչ ռազմավարական միջուկային զենքի պահպանումը խոչընդոտում է ապամիջուկայնացմանը, այն ժամանակ, երբ «համատեղ միջուկային առաքելությունների» շրջանակում նախատեսվում է ամերիկյան ոչ ռազմավարական միջուկային սպառազինությունների կիրառումը ՆԱՏՕ-ի ոչ միջուկային անդամների մասնակցությամբ:


«Բոլորի համար պետք է հասկանալի լինի, որ դրանով ԱՄՆ-ը պատրաստում է Եվրոպայի զինված ուժերին ՌԴ-ի դեմ տակտիկական միջուկային զենքի կիրառմանը»,- ասել է Լավրովը:

Լոս Անջելեսում ոստիկանները հայ տղամարդու են գնդակահարել․ նա ունեցել է սուիցիդալ հակումներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան