Ռուսաստանն անմիջապես կպատասխանի իր դեմ միջուկային հարձակման պարագայում. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ միջուկային զենքի ցանկացած կիրառում, համարվելու է միջուկային հարձակում, որին անմիջականորեն կհետեւի պատասխանը:
Այս մասին Պուտինը հայտարարել է մարտի 1-ին Դաշնային ժողովին ուղղված հատուկ ուղերձով հանդես գալու ժամանակ:
Ավելի վաղ Ժնևում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որԱՄՆ-ն նախապատրաստում է եվրոպական երկրներին Ռուսաստանի դեմ միջուկային զենքի կիրառմանը: Նախարարը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Եվրոպայում ԱՄՆ-ի ոչ ռազմավարական միջուկային զենքի պահպանումը խոչընդոտում է ապամիջուկայնացմանը, այն ժամանակ, երբ «համատեղ միջուկային առաքելությունների» շրջանակում նախատեսվում է ամերիկյան ոչ ռազմավարական միջուկային սպառազինությունների կիրառումը ՆԱՏՕ-ի ոչ միջուկային անդամների մասնակցությամբ:
«Բոլորի համար պետք է հասկանալի լինի, որ դրանով ԱՄՆ-ը պատրաստում է Եվրոպայի զինված ուժերին ՌԴ-ի դեմ տակտիկական միջուկային զենքի կիրառմանը»,- ասել է Լավրովը:
Այս խնդրի մասին խոսելիս Պուտինը վկայակոչել Ռուսաստանի ռազմական դոկտրինը: «Նշեմ, որ մեր ռազմական դոկտրինում Ռուսաստանն իրեն միջուկային զենքի կիրառման իրավունք է վերապահում իր եւ իր դաշնակիցների դեմ միջուկային հարձակման պարագայում: Կամ մեր դեմ հասարակ զենքի կրառման պարագայում, եթե այն վտանգում է պետության գոյությունը», - հիշատակել է նա:
Այս համատեքստում նա հայտարարել է, որ Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ միջուկային զենքի ցանկացած կիրառում, համարվելու է միջուկային հարձակում, որի անմիջականորեն կհետեւի պատասխանը՝ իր հետեւանքներով: