25.11.2024
ՀՀ-ին և Արցախին $70 միլիոն օգնության փաթեթի առաջարկ է ներկայացվել ամերիկյան Սենատ
prev Նախորդ նորություն

Պուտինը հայտնել է, թե որն է Ռուսաստանի համար գլխավոր սպառնալիքը

Ռուսաստանի համար գլխավոր սպառնալիքը հետ մնալն է, նման իրավիճակը պետք է կանխել եւ զարգացման դինամիկա ապահովել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հենց հետ մնալը՝ ահա մեր գլխավոր սպառնալիքը եւ ահա մեր թշնամին: Եթե իրավիճակը չբեկենք, ապա այն անխուսափելիորեն կխորանա: Սա նման է քրոնիկական հիվանդությանը, որն անխուսափելիորեն քայլ առ քայլ օրգանիզմը ներսից հյուծում ու քայքայում է»,- ասել է Պուտինը՝ ուղերձով ելույթ ունենալով Դաշնային ժողովում:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծագործական այնպիսի հզորություն ապահովել, զարգացման այնպիսի դինամիկա, որպեսզի ոչ մի խոչընդոտ չխանգարի վստահաբար, ինքնուրույն առաջ ընթանալուն: «Մեր ապագան մենք ինքներս պետք է որոշենք եւ կորոշենք»,- արձանագրել է Պուտինը: