25.11.2024
Տնտեսագետները Թրամփի ծրագիրն անվանել են «կարճատես» եւ «աղետալի». Bloomberg
prev Նախորդ նորություն

Սպիտակ տուն. ԱՄՆ պաշտպանական կարողությունները անգերազանցելի կմնան

ԱՄՆ պաշտպանական կարողությունները կան եւ կմնան անգերազանցելի: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը` մեկնաբանելով նորագույն զենքի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ Պուտինը «հաստատել է այն, ինչ ԱՄՆ կառավարությունը միշտ գիտեր»: «Ավելի քան տասը տարի Ռուսաստանը զարգացնում է ապակայունացնող զենք՝ խախտելով իր պայմանագրային պարտավորությունները»:

Նա նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է Ամերիկայի առջեւ ծառացած սպառնալիքները, նշելով, որ Ամերիկան «առաջ է շարժվում միջուկային զինանոցը արդիականացնելու եւ երկրի կարողությունները անգերազանցելի դարձնելու համար»: