25.11.2024
ՆԱՏՕ-ն կմեծացնի զորամիավորումը Եվրոպայում
prev Նախորդ նորություն

Թիլերսոնի պաշտոնանկությունը լուրջ փոփոխություններ է խոստանում. փորձագետ

ԱՄՆ–ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկությունն ԱՄՆ–ի արտաքին քաղաքականությունում զգալի փոփոխությունների ազդանշան է։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Դմիտրի Սուսլովը։


Ըստ նրա, Թրամփին նոր վարչակազմում ամենամոտ կանգնած մարդկանցից էր Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայքլ Պոմպեոն, ով նշանակվեց պետքարտուղարի պաշտոնում։


Սուսլովը նշել է, որ Պոմպեոն`«Բոստոնյան թեախմության» շարժման անդամ է`դա Հանրապետական կուսակցության ներսում աջ շարժում է ներկայացնում, որը ձևավորվել է դեռ 2009-2010թթ.–ին։

Նրա խոսքով, Թրամփն ու Պոմպեոն`արտաքին քաղաքական «բազեներ» են ու կողմ են ուժի լեզվով քաղաքականություն վարելուն։