25.11.2024
Անհայտ անձինք հարձակվել են Դանիայում Թուրքիայի դեսպանատան վրա
prev Նախորդ նորություն

Ձերբակալվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին

Քիչ առաջ ձերբակալվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։ Այս մասին հայտնում է ֆրանսիահայ հանրային գործիչ Արման Ավագյանը:


Լուրը հաստատում են նաեւ միջազգային լրատվականները: Reuters-ի հաղորդմամբ, Ֆրանսիայի նախկին նախագահը շուտով հարցաքննվելու է՝ Լիբիայի իշխանությունների կողմից նրա նախընտրական քարոզարշավի հնարավոր անօրինական ֆինանսավորման հետ:


"Նա կասկածվում է Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի կողմից իր նախընտրական արշավի համար ապօրինի ֆինանսավորման մեջ։ Սարկոզիի ձերբակալումը կարող է տևել մինչև 48 ժամ,որից հետո նրան կարող են մեղադրանք առաջադրել", - իր Facebook-ի էջում գրում է Ավագյանը։


Թեպետ այս գործը սկսվել է քննվել դեռեւս 2013 թ-ին, սակայն նախկին նախագահն, որ զբաղեցրել է երկրի ղեկավարի պաշտոնը 2007 թվականից մինչև 2012 թվականը, առաջին անգամ է ներկա եղել այդ գործով լսումներին: