25.11.2024
Ձերբակալվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին
prev Նախորդ նորություն

Մեր օրում Ցուկերբերգը կորցրել է ավելի քան 6 միլիարդ դոլար

Facebook գլոբալ սոցիալական ցանցի բաժնետոմսերի արժեքը 8% անկում են գրանցել, որի հետեւանքով ընկերության գլխավոր տնօրենի և խոշորագույն բաժնետեր Մարկ Ցուկերբերգի կապիտալը նվազել է ավելի քան 6 միլիարդ դոլարով:


Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, անկումը գրանցվել է մարտի 19-ին բրիտանական Cambridge Analytica ընկերության շուրջ ծագած սկանդալի ֆոնին: Պարզվել էր, որ այն անձնական նպատակներով օգտագործել է սոցցանցի ավելի քան 50 մլն օգտատերի անձնական տվյալները:


Թեպետ անկումը բավականին զգալի է, սակայն Ցուկերբերգը պահպանել է 4-րդ տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում: Նրա կարողությունը գնահտավում է 68,5 մլրդ դոլար:


Ցուկերբերգից հարուստ են միայն Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը:


Նշենք, որ ավելի վաղ Facebook-ը մեղադրել էր բրիտանական Cambridge Analytica ընկերությանը, որը զբաղվում է տվյալների վերլուծությամբ, սոցցանցի ավելի քան 50 մլն օգտատերի տվյալ գողանալու համար:


Խնդիրը ծագել էր մի քանի տարի առաջ, երբ Cambridge Analytica ընկերությանը օգտվել է Facebook-ի հավելվածներից մեկի տվյալներով՝ անձի հոգեբանական դիմանկար կազմելու համար:


Այդ հավելվածը տեղադրել էր մոտ 270.000 օգտատեր՝ փոխանցելով անձնական տվյալները: Ավելի ուշ Cambridge Analytica ընկերությանը հայտարարեց, թե ոչնչացրել է ստացված տեղեկատվությունը, սակայն, ինչպես հետո պարզվեց, ոչ բոլոր տվյալներն էին հեռացվել: