25.11.2024
Մեր օրում Ցուկերբերգը կորցրել է ավելի քան 6 միլիարդ դոլար
prev Նախորդ նորություն

Փորձագետ.Պուտինին հաջողվեց ռուսաստանցիներին վերադարձնել հպարտությունը հայրենիքի համար

Պուտինի 4–րդ ժամկետի ընթացքում չպետք է շատ բան սպասել ՌԴ–ի ներքին քաղաքականությունում` ի տարբերություն արտաքին քաղաքականության։ Այդ մասին հայտարարել է ֆրանսիացի փորձագետ Միշել Լամբերը։

Ըստ նրա, ՌԴ–ն մոտակա վեց տարիների ընթացքում սերտ կապեր կհաստատի Չինաստանի հետ ու ուղենիշը կփոխի դեպի Արևելք։ Նա նշել է, որ Չեչնիայում, Վրաստանում, Ուկրաինայում ու Սիրիայում հակամարտություններից հետո Պուտինի լեգիտիմությունը, որպես ազգի առաջնորդի, ամրապնդվում է։

Միշել Լամբերի խոսքով, ռուսաստանցիները չեն ասոցացնում Պուտինին կառավարության հետ` նա գտնվում է նրանց աչքում համակարգից դուրս, որպես կայսր։

Ըստ նրա, Պուտինին հաջողվել է ռուսաստանցի ժողովրդին վերադարձնել հպարտությունը սեփական երկրի համար`Ղրիմը վերադարձվել է ՌԴ–ի կազմ, Ուկրաինան չի մտնի ՆԱՏՕ, իսկ Սիրիան դարձել է Մերձավոր Արևելքում ռուսական ավանպոստ։