25.11.2024
Փորձագետ.Պուտինին հաջողվեց ռուսաստանցիներին վերադարձնել հպարտությունը հայրենիքի համար
prev Նախորդ նորություն

Պուտինի նոր ժամկետն իր հետ կբերի տեխնոլոգիական ու գաղափարական ճեղքումներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր ժամկետն իր հետ կբերի տեխնոլոգիական ու գաղափարական ճեղքումներ։ Դրանք լինելու են միջազգային բարդ պայմաններում ակտիվ աշխատանքի վեց տարիներ։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը։

Ըստ նրա, ՌԴ–ն Արևմուտքում դաշնակիցներ չունի ու Մոսկվան պետք է նոր դաշնակիցներ փնտրի այլ վայրերում։

Նա նշել է, որ տնտեսական բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ են ռեսուրսներ ու կադրեր` ռեսուրսներ կուտակվել են, իսկ կադրեր քիչ թե շատ առկա են։ Այժմ անհրաժեշտ է քաղաքական կամք այդ բարեփոխումներն իրականացնելու համար։