23.04.2025
Կոնգրեսականները կոչ են արել Թրամփին ապրիլի 24-ին պատշաճ հիշատակել Հայոց ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն պատրաստ է Ս-400-ների այլընտրանքային զենիթահրթիռային համալիրներ առաջարկել Թուրքիային

Վաշինգթոնը խորհուրդ չի տալիս Անկարային գնել ռուսական Ս-400-ները եւ պատրաստ է Թուրքիային այլընտրանքային զենիթահրթիռային համալիրներ առաջարկել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այժմ տարածաշրջան են մտցնում անհամատեղելի հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք, հազիվ թե, լավագույնս արտացոլում են ՆԱՏՕ-ի շահերը»,- ասել է նա։

Մետիսը հավելել է, որ Վաշինգթոնը բանակցություններ է վարում Անկարայի հետ եւ պատրաստ է նրան տրամադրել այնպիսի համակարգեր, որոնք համատեղելի են Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին։

Դատարանը վճռել է արգելափակել Ռուսաստանում Telegram մեսենջերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար