25.11.2024
ԱՄՆ-ն պատրաստ է Ս-400-ների այլընտրանքային զենիթահրթիռային համալիրներ առաջարկել Թուրքիային
prev Նախորդ նորություն

Դատարանը վճռել է արգելափակել Ռուսաստանում Telegram մեսենջերը

Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզորի» հայցը Ռուսաստանում Telegram մեսենջերն արգելափակելու մասին:


Ըստ ՌԻԱ Նովոստիի, դատական նիստը շատ արագ է ավարտվել: Ապացույցերի ներկայացման համար մոտ կես ժամ է պահանջվել, որից հետո դատավորները գնացել են խորհրդակցելու:


Այդ ընթացքում «Ռոսկոմնադզորի» և ԱԴԲ ներկայացուցիչները հայտնել են, որ քանի որ Telegram-ը հրաժարվել է ծածկագրման բանալիները փոխանցել հատուկ ծառայություններին, այն սպառնում է պետության և հասարակության շահերին և կարող է օգտագործվել ահաբեկիչների կողմից:


Ընդամենը կես ժամ է պահանջվել դատավճիռ կայացնելու համար:


Telegram-ի իրավաբանները նիստին ներկա չէին՝ հայտնելով, որ մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովն արգելել է նրանց «իրենց ներկայությամբ օրինականացնել բացահայտ զավեշտը»: