25.11.2024
ՄԱԿ-ն այլևս սպառել է իրեն․ Էրդողան
prev Նախորդ նորություն

Fitch-ը ՀՀ նոր կառավարությունից սպաում է ընդլայնող տնտեսական կուրսի շարունակականություն

Fitch միջազգային վարկանշային գործակալությունն արձանագրում է, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումն ու տնտեսական ինստիտուտների, այդ թվում՝ Կենտրոնական բանկի գործունեության շարունակականությունը ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա հասցրել է նվազագույնի:


«Նոր ձևավորվող կառավարության ունակությունը՝ արդարացնելու փոփոխությունների նկատմամբ իր աջակիցների սպասելիքները՝ առանց պառլամենտական մեծամասնության, կորոշեն, թե որքան երկար կտևի «մեղրամսի» շրջանը»,- նշում է գործակալությունը՝ ընդգծելով, որ իրենք ակնկալում են ընդլայնող տնտեսական քաղաքականության շարունակականություն:


Fitch-ի գնահատականներով՝ ֆինանսական հատվածում բանկային լիկվիդայնության և ավանդների վրա ապակայունացնող ճնշում չի նկատվել, իսկ միջազգային պահուստները շարունակում են մնալ խելամիտ մակարդակի վրա:


Բարենպաստ արտաքին միջավայրը՝ կապված սպառողական ապրանքների գների, արտահանման նկատմամբ պահանջարկի և տրանսֆերտների շարունակական աճի հետ, նվազեցրել են տնտեսությանը սպառնացող մոտալուտ ռիսկերը:


Գործակալությունը հավատացած է, որ առկա գործոնները խոսում են մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովման գործում շարունակականության մասին:


«ԿԲ-ն ունի անկախության բարձր մակարդակ, իսկ վերջերս նշանակված ֆինանսների նախարարը նախկին նախարարի տեղակալն է և տեխնոկրատ է: Աճին ուղղված բարեփոխումների որոշ նախաձեռնություններ կարող են անգամ համընկնել նախորդ կառավարության նախաձեռնությունների հետ՝ ուղղված տնտեսության դիվերսիֆիկացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը»,- գրում է Fitch-ը:


Այնուամենայնիվ, ըստ գործակալության, ներքին քաղաքական անորոշությունն ամբողջությամբ չի վերացել, քանի որ ներկա կառավարությունը լուրջ մարտահրավերների է հանդիպելու՝ կապված խորհրդարանում Հայաստանի Հանրապետական Կուսակցության մեծամասնության հետ:


«Դեռևս պարզ չէ, թե Նիկոլ Փաշինյանը, լինելով քաղաքական «աութսայդեր», կկարողանա՞ կառուցել և պահպանել պառլամենտական մեծամասնություն՝ չկորցնելով իր աջակիցներին՝ կոռուպցիայի կրճատման և սոցիալական արդարության հաստատման ճանապարհին»,- գրում է Fitch-ը:


Գործակալությունն առաջիկայում չի ակնկալում Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծում և հակամարտությանը սրումը դեռևս համարում է հավանական:


«Հայաստանի աճի հեռանկարն ու հարկաբյուջետային կոնսոլիդացիայի գործընթացը, որոնք նպաստել էին դեկտեմբերին երկրին դրական հեռանկարով B+ վարկանիշի շնորհմանը, շարունակում են կարևոր գործոն հանդիսանալ մեր գնահատականների համար»,- ըստ tert.am-ի նշում է Fitch-ը: