25.11.2024
Բժիշկները պատմել են Ազնավուրի առողջականի մասին
prev Նախորդ նորություն

Նալբանդյանը Մոսկվայում է, բայց Պետդումայում նրան չեն սպասում

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը պատվիրակության կազմում գտնվում է Մոսկվայում, սակայն պատգամավորների հետ հանդիպում դեռ չի պլանավորվում: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:


«Ես գիտեմ, որ նա (Էդվարդ Նալբանդյանը) ինքն է եկել: Ես կապը պահում եմ, Հայաստանի պատգամավորների հետ էլ նոր էի հեռախոսազրույց ունեցա: Հանդիպում դեռ նախատեսված չէ: Նա, որքան ինձ հայտնի է, նման հանդիպում չի խնդրել: Հանդիպումների է իր սխեմայով՝ որպես ԱԳՆ»,- ասել է Կալաշնիկովը:


Նալբանդյանի Մոսկվա այցը մեկնաբանել է նաեւ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ տեղեկացնելով, որ Կրեմլում բանակցություններ չեն նախատեսվում Հայաստանից Մոսկվա ժամանած պաշտոնյաների հետ, քննարկումները կանցկացվեն ԱԳՆ-ի և կառավարության գծով։ 


Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանում իշխանության և ընդդիմության միջև կկայանան կառուցողական շփումներ, որոնք թույլ կտան կարգավորել երկրում ստեղծված իրավիճակը։


«Կրեմլը հույս ունի, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի սահմանադրական դաշտի շրջանակում», — ասաց նա։ Պեսկովը միաժամանակ հավելել է, որ Հայաստանում կատարվող իրադարձությունները բացառապես այդ երկրի ներքին գործն են։


Հիշեցնենք, նախօրեին հայտնել էինք, որ Նալբանդյանը երեկոյան մեկնեց Մոսկվա՝ հրաժարվելով պատասխանել լրագրողի հարցին, թե արդյոք պատրաստվում է հրաժարական տալ:


Հիշեցնենք, նախօրեին VERELQ-ը հայտնել էր, որ Նալբանդյանը երեկոյան մեկնեց Մոսկվա՝ հրաժարվելով պատասխանել լրագրողի հարցին, թե արդյոք պատրաստվում է հրաժարական տալ: