26.04.2025
Le Point-ը Էրդողանին բռնակալ է անվանել. Մակրոնն աջակցել է պարբերականին
prev Նախորդ նորություն

Եվրոպան, Չինաստանն ու Ռուսաստանը պիտի ընդդիմանան ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն

Ավստրիայի նախկին կանցլերը Մոսկվայում հայտարարել է, որ Եվրոպան, Ռուսաստանն ու Չինաստանը պետք է ընդդիմանան ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վոլֆգանգ Շուսելն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն բազմակողմ պարտավորություն ստեղծող համաձայնագիր է. «Այս համաձայնությունից Վաշինգտոնի հրաժարվելը միջազգային նորմերի բացահայտ ոտնահարում է համարվում». ասել է նա:

«Իրանի հետ առևտրային գործարք կնքող երկրների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն էլ միջազգային օրենքների ոտնահարում են համարվում»,- հավելել է Ավստրիայի նախկին կանցլերը:

Վոլֆգանգ Շուսելն ընդգծել է, որ Եվրոպան, Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ում ու Համաշխարհային առևտրի կազմակերպությունում մարտահրավեր պիտի նետեն ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն: Նրա խոսքով, եթե բոլորը միասնական քայլ ձեռնարկեն, դա կարող է ազդել ԱՄՆ-ի քաղաքականության վրա, քանի որ ԱՄՆ-ն Թրամփով չի սահմանափակվում. «Այդտեղ դերակատար են նաև Սենատը, Ներկայացուցիչների պալատը, հասարակական կարծիքը, ոչ-կառավարական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունն ու ֆինանսական շուկաները»,- հավելել է նա:

Պուտինը հայտնել է Թրամփի հետ հանդիպման հետաձգումների պատճառը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար