25.11.2024
Կնեսեթի խոսնակը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանել է օրակարգից
prev Նախորդ նորություն

Le Point-ը Էրդողանին բռնակալ է անվանել. Մակրոնն աջակցել է պարբերականին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր աջակցությունն է հայտնել ֆրանսիական հայտնի Le Point պարբերականին։ Վերջինիս գովազդային շապիկները իջեցվել էին տեղի թուրքական համայնքի մի շարք ներկայացուցիչների կողմից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաստկերով ու «բռնակալ» գրությամբ պաստառի պատճառով։

Մակրոնը Twitter-ի իր էջում գրել է, որ պարբերականի գովազդային շապիկի դեմ հարձակումներն անընդունելի է համարում։ Ըստ Մակրոնի՝ մամուլն իր ազատության համար չպետք է գին վճարի, և առանց այդ ազատության երկրները վերածվում են իսկական բռնապետության։

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում բնակվող թուրքերը պոկել էին Le Point -ի՝ Էրդողանի պատկերով գովազդային պաստառները։ Ավելի ուշ տեղի ժանդարմերիայի աշխատակիցները կրկին կախել են գովազդային պաստառը՝ դրա մոտ հսկողություն սահմանելով։

Նշվում է, որ Ֆրանսիայի որոշ քաղաքներում թուրքերը փակել են գովազդային պաստառը, վնասել այն կամ ներկել։