25.11.2024
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը շտապում է Երևան
prev Նախորդ նորություն

Կնեսեթի խոսնակը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանել է օրակարգից

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունն իսրայելական Կնեսեթում չի կայանա. հարցը խորհրդարանի այս շաբաթվա օրակարգում չի ներառվել, հաղորդում է JPost-ը:

Կնեսեթի խոսնակ Յուլի Էդելշթեյնը հարցը հանել է օրակարգից: Էդելշթեյնը բազմիցս է հայտարարել Հայոց ցեղասպանության ճանաչման աջակցության մասին, այդ թվում՝ անցյալ շաբաթ: Ակնկալվում էր, որ այդ հարցով քննարկումներն ու քվեարկությունը տեղի կունենան մայիսի 29-ին:

Ցեղասպանության ճանաչման առաջարկով հանդես էր եկել Թամարա Զանդբերգը: Նա Էդելշթեյնին մեղադրել է քաղաքականությունը բարոյականությունից վեր դասելու համար:

«Այդ քննարկումների անցկացումը՝ ճանաչման պատմական քվեարկությամբ, ճիշտ կլիներ: Ոմանք քաղաքականությունը վեր են դասում ճիշտ արարքից»,- նշել է նա՝ հավելելով, որ «Կնեսեթը պետք է անի այն, ինչ խոստացել էր. դա պատմական արդարության հարց է»: