25.11.2024
Վրաստանն ԱՄՆ-ի համար կարևոր մարտավարական գործընկեր է. ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտ
prev Նախորդ նորություն

Թուրքիան մտադիր է ամերիկյան F-35 կործանիչների փոխարեն ռուսական Սու-57 ինքնաթիռներ գնել

Թուրքիան կարող է ամերիկյան F-35 ինքնաթիռների փոխարեն գնել ռուսական Սու-57 կործանիչները:


Անկարան կարող է նման որոշում ընդունել, եթե Միացյալ Նահանգներն արգելափակի F-35 կործանիչների մատակարարումը ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման պատճառով:


«Անկարան մտադիր չէ հրաժարվել ինքնաթիռներ ձեռք բերելու իր իրավունքից, որոնք պետք է ստանար հունիսին»,- հաղորդում է թուրքական աղբյուրը:


2017-ի դեկտեմբերին Ռուսաստանն ու Թուրքիան կրեդիտային համաձայնագիր են ստորագրել С-400-ի վերաբերյալ: Անկարան զենիթահրթռիային համակարգերի երկու հաշվարկ կգնի, որոնք կսպասարկվեն թուրքական անձնակազմի կողմից: Կողմերը պայմանավորվել են նաև Թուրքիայում С-400 համակարգերի արտադրման զարգացման ոլորտում տեխնոլոգիական համագործակցություն իրականացնելու մասին: