ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցի մասին:Նրա խոսքով` Մոսկվայում հունիսի 27-ին կայացած հանդիպմանը շոշափվել է ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության հարցը: «Նախագահ Պուտինն ինձ ասաց, որ ռուսական պետության կողմից ընտրություններին միջամտություն չի եղել»,- նշել է Բոլթոնը: Նրանք զրուցել են նաև Ուկրաինայի մասին: «Մենք համաձայնեցինք այն բանում, որ համաձայն չենք»,- նշել է Բոլթոնը: