25.11.2024
Թրամփը Պուտինի հետ կարող է քննարկել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերումը․ CNN
prev Նախորդ նորություն

Հայաստանը կարեւորում է հայ-ամերիկյան գործընկերության հետեւողական զարգացումը. նախագահ

Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 29-ին, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմփեոյի հետ:


Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է հայ-ամերիկյան գործընկերության հետեւողական զարգացումը եւ պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։


Հանրապետության նախագահը գրառում է կատարել նաեւ ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի գրքում։


Մինչ այդ եռօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը:


Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր:


Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հայազգի աշխատակիցների ակումբի անդամների մի խումբի հետ:


Սարգսյանը հունիսի 28-ի առավոտյան աշխատանքայի նախաճաշ է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավար կազմի հետ:


Նախագահը կարեւորել է երկկողմ տնտեսական գործակցության խթանմանն ուղղված իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչպես նաեւ ընդգծել է Հայաստանի շահագրգռվածությունը Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի հետ համագործակցության վերսկսմամբ:


Նախագահ Սարգսյանը կարեւորել է նաեւ բարձր մակարդակի այցելությունների ակտիվացումը:


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնի բացման արարողությանը:


Արմեն Սարգսյանը նույն օրը հանդիպում եւ հարց ու պատասխան է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի օժանդակությամբ ԱՄՆ Կոնգրեսում, Սենատում, Սմիթսոնյան ինստիտուտում, ինչպես նաեւ այլ հաստատություններում փորձաշրջան անցնող հայ ուսանողների հետ:


Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին Վաշինգտոնում ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաջյան) կիսանդրիի բացման արարողությանը: 1918-1920 թվականներին Միացյալ Նահանգներում Հայաստանը ներկայացնող առաջին դեսպանի կիսանդրին տեղադրվել է Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան բակում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:


Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախմբի ղեկավար կազմի հետ։


Հանրապետության նախագահը ողջունել եւ կարեւորել է համահայկական նշանակության հարցերով Միացյալ Նահանգներում մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը։