Foreign policy. ԱՄՆ-ն պարտվելու է Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու դեպքում
Foreign policy-ի գնահատականով՝ ԱՄՆ-ն պարտվելու է Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու դեպքում:
Շաբաթաթերթը գրել է, որ ԱՄՆ ՊՆ խոստովանությունը ռազմական ուժերի պատրաստվածության նվազեցման վերաբերյալ ցույց է տալիս, որ այս երկիրն Իրանի դեմ ռազմական գործողության դիմելու դեպքում պարտվելու է:
«ԱՄՆ ՊՆ Ջեյմս Մաթիսն ու նրա խորհրդատուները համոզված են, որ ԱՄՆ-ի ռազմական ուժերի պատրաստվածությունը օրեցոր նվազում է, քանի որ բանակում կան գումարտակներ, որոնք գործուղվելու հնարավորություն չունեն: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ի բանակը Իրանի դեմ պատերազմում կարող է պարտվել»,- գրել է Foreign policy-ն:
Աղբյուրը նաև կարծիք է հայտնում, որ եթե Իրանի դեմ ռազմական հարձակման հարց բարձրանա, աճելու է այն հրամանատարների թիվը, ովքեր դեմ են այս քայլին: Իսկ Մաթիսը հենց այդ հրամանատարներից մեկն է լինելու: