ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կօգնի նվազեցնել լարվածությունը եւ կառուցողական փոխգործակցության կհանգեցնի, որը կբարելավի խաղաղությունն ու անվտանգությունն ամբողջ աշխարհում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Լինդսեյ Ուոլթերսը: Պատասխանելով հարցին՝ հավատում է արդյո՞ք Թրամփը Պուտինին՝ նրա այն պնդման հետ կապված, որ Ռուսաստանը չի միջամտել ամերիկյան ընտրություններին, Ուոլթերսը նշել է, որ նախագահն իր կարծիքը հայտնել է այդ հարցի վերաբերյալ: «Նա (Թրամփը) կրկնել է, որ նախընտրական քարոզարշավին որեւէ միջամտություն չի եղել»: Մեկնաբանելով հարցը՝ արդյո՞ք Թրամփը մտադիր է հանդիպման ընթացքում պահանջել, որպեսզի «Ռուսաստանը վերադարձնի Ղրիմը Ուկրաինային», Ուոլթերսը նշել է, որ մտադիր չէ կանխատեսել, թե ինչ է նախագահն ասելու Պուտինի հետ բանակցություններում: «Բայց ես կարող եմ ասել, որ նա այս հանդիպումն անցկացնում է Ամերիկայի ազգային անվտանգության շահերից ելնելով՝ հասկանալու համար, արդյոք Ռուսաստանը պատրաստ է առաջընթացի հասնել մեր հարաբերություններում »: