ԱՄՆ սենատորները պահանջում են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ. Reuters
ԱՄՆ սենատորները կոչ են անում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ մշակել, որպեսզի կանխվի առաջիկա ընտրություններում նրա կողմից հնարավոր միջամտությունը՝ հաղորդում է Reuters-ը:
Սենատոր Լինդսի Գրեհեմը նշել է, որ լրացուցիչ պատժամիջոցներ պետք է կիրառվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ հանդիպումից առաջ: Գրեմի խոսքով՝ դրանք պետք է լինեն խիստ պատժամիջոցներ:
Սենատոր Մարկո Ռուբիոն մտադիր է քվեարկության դնել Deter (զսպում) կոչվող օրինագիծը, որը կստիպի նոր պատժամիջոցներ կիրառել այն դեպքում, երբ ԱՄՆ հետախուզությունը հաստատի, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ ընտրություններին: Նա և Սենատոր Քրիս Վան Հոլլեն պահանջել են օրինագծի վերաբերյալ լսումներ անցկացնել օգոստոսի սկզբին:
Նշվում է, որ նոր օրինագիծը թույլ կտա «ավելի ավտոմատ» կիրառել պատժամիջոցները: Այն ուղղված կլինի Ռուսաստանի ֆինանսական, էներգետիկ և պաշտպանական ոլորտներին: