18.10.2025
ԱՄՆ-ի կոնգրեսականը կոչ է արել Թրամփին հանդիպել Փաշինյանի հետ Նյու Յորքում
prev Նախորդ նորություն

Աննա Հակոբյանը, ԱԱԾ տնօրենն ու մշակույթի նախարարը Մոսկվայում դիտել են «Գայանե» բալետը

Հուլիսի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վաթսուն տարվա ընդմիջումից հետո Մոսկվայի Մեծ Թատրոնի բեմում ներկայացրել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը:


Ինչպես հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից, «Գայանե» բալետը դիտել են նաև ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:



Ելույթով հանդես են եկել Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:


Բալետ-ներկայացումը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, Երևանի 2800 և մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 115-ամյակներին:

Թրամփը հաջորդ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մտավախություն ունի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան