Դոնալդ Թրամփը կատակել է, որ ՆԱՏՕ-ում իրեն համակրում է միայն Յենս Ստոլտենբերգը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է, որ ՆԱՏՕ-ում իրեն համակրում է միայն Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Թրամփը Ստոլտենբերգի հետ հանդիպել է չորեքշաբթի օրը մեկնարկող գագաթնաժողովի նախօրեին: «Կարծում եմ, որ Թրամփը դուր է գալիս միայն գլխավոր քարտուղարին: Նա, անկասկած, միակն է (այդպիսին), սակայն ինձ դա ձեռնտու է», - ասել է ամերիկացի առաջնորդը` սեղմելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ձեռքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 10-ին պաշտոնական այցով ժամանել է Բելգիա, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Տեղական ԶԼՄ-ները նկատել են, որ երկրի ղեկավարությունը չի կարողացել դիմավորել ԱՄՆ առաջնորդին:
Le Soir պարբերականի փոխանցմամբ՝ ո՛չ երկրի վարչապետը, ո՛չ էլ Բելգիայի թագավորը չեն կարող ողջունել Թրամփին՝ երկրից բացակայության պատճառով: