26.11.2024
Թուրքիան մտադիր է զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ. Չավուշօղլու
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատմել է, որ թույլ է տալիս ԱՄՆ-ին գլոբալ տերություն լինել

Եվրոպայում ԱՄՆ-ի ուժերի ներկայությունը թույլ է տալիս Նահանգներին գլոբալ տերություն լինել, ուժ պրոյեկտել. դա լավ է թե՛ Եվրոպայի, թե՛ Միացյալ Նահանգների համար: Այս մասին չորեքշաբթի օրը Բրյուսելում կայացած դաշինքի գագաթնաժողովին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Սա թույլ է տալիս ԱՄՆ-ին գլոբալ տերություն լինել եւ ուժ պրոյեկտել դեպի Ասիա, Մերձավոր Արեւելք: Ոչ մի մեծ երկիր այդքան դաշնակից չունի, որքան ԱՄՆ-ն»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ գագաթնաժողովին կհաջողվի «կրկին վերահաստատել կողմնակցությունը պաշտպանության ծախսերի ավելացման խնդիրներին»:


«Չնայած առեւտրի ոլորտում տարաձայնություններին՝ դաշնակիցները մեծացնում են իրենց պաշտպանական ծախսերը»,- ասել է նա: