25.11.2024
Էրդողանը կվերահսկի իշխանությունը միանձնյա
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների երկարաձգման որոշումը մտել է ուժի մեջ

Եվրամիության որոշումը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին երկուշաբթի մտել է ուժի մեջ, ասված է Եվրամիության պաշտոնական հանդեսում, որտեղ էլ հրապարակվել է սույն որոշումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:


«2018 թվականի հուլիսի 5-ին (ԵՄ-ի) Խորհուրդը մինչև 2019 թվականի հունվարի 31-ը երկարաձգեց տնտեսական պատժամիջոցները, որոնք ուղղված են Ռուսաստանի տնտեսության հատուկ հատվածների դեմ: Որոշումն ուժի մեջ է մտնում հուլիսի 9-ին հրապարակման պահից», - ասված է փաստաթղթում:


Այնտեղ պարզաբանվում է, որ որոշումը հետևել է Եվրամիության գագաթնաժողովից հետո, որտեղ «Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները պետությունների և կառավարությունների մյուս ղեկավարներին իրազեկել են Մինսկի համաձայնությունների իրագործման ընթացքի մասին»:


Մեծ Բրիտանիան «Սկրիպալի գործից» հետո առաջարկել Է անցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեկ տարով երկարաձգման մեխանիզմին կես տարվա փոխարեն, սակայն այդ առաջարկությունը ոչ մի հավանություն չի գտել ԵՄ-ի խորհրդում: