26.11.2024
Սոչիում հրդեհի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Գերմանացիների 70%-ը դեմ է Էրդողանի այցին Գերմանիա

Գերմանացիների գրեթե 70 տոկոսը դեմ է արտահայտվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին ԳԴՀ: Այդպիսին են հասարակական կարծիքի ուսումնասիրության Civey ինստիտուտի հարցման արդյունքները:


Հարցման մասնակիցների կեսը միանշանակ դեմ է Էրդողանի այցին, ևս 19 տոկոսը հիմնականում կողմ չէ նախատեսված պետական այցին: Ըստ բունդեսթագի «Միություն-90»/«կանաչներ» խմբակցության պատգամավոր Ջեմ Օզդեմիրի, Էրդողանին չի կարելի ընդունել որպես ժողովրդավարական պետության ղեկավարի, գրում է Deutsche Welle-ն Die Welt-ի վրա հղումով:


Առավել քիչ հավանություն է այցը ստացել երկրի սակավաթիվ բնակչությամբ շրջաններում և գյուղական վայրերում, որտեղ դեմ է հարցման մասնակիցների 72,5 տոկոսը: Քաղաքներում հարցման մասնակիցների 32,3 տոկոսն է հավանություն տալիս Էրդողանի հավանական այցին:


Այցին հավանություն է տվել հարցման մասնակիցների 23,9 տոկոսը, ընդ որում, միայն 10 տոկոսն է հավանություն տվել առանց որևէ վերապահման: