26.11.2024
Գերմանացիների 70%-ը դեմ է Էրդողանի այցին Գերմանիա
prev Նախորդ նորություն

Անկարան մտադիր է պատասխանել ԱՄՆ-ի պատժամիջոցներին

Թուրքիայի ԱԳՆ-ն վճռական բողոք է արտահայտել՝ կապված ամերիկացի հոգեւորական Էնդրյու Բրանսոնի գործի առնչությամբ թուրք երկու նախարարների դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների հետ:

«ԱՄՆ-ի ագրեսիվ վերաբերմունքին, որը որեւէ նպատակի չի ծառայի, անհապաղ եւ համարժեք պատասխան կտրվի: ԱՄՆ-ին հրամայում ենք հրաժարվել այդ սխալ որոշումից»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում, հաղորդում է Անադոլու գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության եւ ներքին գործերի նախարարների նկատմամբ: Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսը նշել է, որ վարչակազմը «որեւէ ապացույց չի տեսել, որ Բրանսոնը սխալ բան է արել, եւ մենք կարծում ենք, որ նա անարդարության զոհ է դարձել եւ անարդարացիորեն ազատազրկվել է Թուրքիայի իշխանությունների կողմից»:

Բրանսոնին մեղադրում են լրտեսության եւ ահաբեկիչներին աջակցելու մեջ: Նրան 35 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: