26.11.2024
Անկարան մտադիր է պատասխանել ԱՄՆ-ի պատժամիջոցներին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն Թուրքիայի կողմից C-400 համակարգերի ձեռքբերումը աղետ է համարում

Ամերիկյան վարչակազմը Թուրքիայի կողմից C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը իրադարձությունների աղետալի զարգացում կհամարեր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ պետքարտուղարի ռազմական եւ քաղաքական հարցերով օգնականի պաշտոնում առաջադրված Ռենե Կլարկ Կուպերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«C-400-ի նման մի բանի վաճառքը մեզ համար աղետալի կլիներ:Այնուամենայնիվ, սա չի ազատում Անկարային պատասխանատվությունից, չի ազատում մարդու իրավունքների ոտնահարման պատասխանատվությունից, (ամերիկացի հայրենակից Էնդրյու Բրանսոնի ազատազրկման համար): Բայց դա դժվարացնում է մեզ համար երկկողմ հարաբերությունները պահպանումը: Խուսափելը մեծ ազդեցություն կունենար, աղետալի կլիներ», - ասել է Կուպերը` ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումներում, որոնք նվիրված էին նրա թեկնածության քննարկմանը:

«Չափազանցություն չի լինի ասել, որ Թուրքիան բարդ գործընկեր է»,- ասել է նա: «Սակայն նրանք գործընկերներ են, նրանք շարունակում են մնալ ՆԱՏՕ-ի գործընկերները, մնում են գործընկերներ ահաբեկչության դեմ պայքարում, հատկապես ԻՊ-ի դեմ»:

Նրա խոսքով, Վաշինգթոնը մտադիր է «ճնշում գործադրել Անկարայի վրա», որպեսզի վերջինս «կատարի պարտավորությունները՝ առաջնային համարվող երկկողմ պահանջները»: