22.04.2025
ԵՄ բնակչությունը գերազանցել է 512 մլն-ը
prev Նախորդ նորություն

Առեւտրային պատերազմը կարող է բացասաբար ազդել նավթի համաշխարհային շուկայի վրա․ ՕՊԵԿ

Առեւտրային պատերազմը կարող է բացասաբար ազդել նավթի համաշխարհային շուկայի վրա։ Այս մասին ասված է ՕՊԵԿ-ի զեկույցում, փոխանցում է Reuters-ը։


Նշվում է, որ 2017-2018 թվականներին համաշխարհաին առեւտրի աշխուժացումը նպաստել է տնտեսական աճի, եւ, հետեւաբար, նավթի պահանջարկի ավելացմանը։ Սակայն, այս միտումը կարող է փոխվել ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային տարաձայնությունների ֆոնին։


ՕՊԵԿ-ի տվյալներով, եթե լարվածությունը առեւտրում ավելի մեծանա, հաշվի առնելով նաեւ այլ անորոշություններ, դա կարող է ազդել նաեւ բիզնեսի ու սպառողների տրամադրության վրա․ «Այն ժամանակ դա կարող է բացասաբար ազդել նաեւ ներդրումների, կապիտալի հոսքի եւ սպառողական ծախսերի վրա, որն էլ, որպես հետեւանք, բացասաբար կազդի նավթի համաշխարհային շուկայի վրա»։

Bank of America. Ռուսաստանն ունի աշխարհի ամենահզոր տնտեսությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան