6.08.2025
Թրամփը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին առաջարկել է պաշտպանական ծախսերն ավելացնել ՀՆԱ-ի 4%-ի չափով
prev Նախորդ նորություն

ԵՄ բնակչությունը գերազանցել է 512 մլն-ը

Եվրոպական Միության անդամ պետությունների բնակչությունների ընդհանուր թիվը 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ հասել է 512.600.000-ի, հայտնում է Eurostat-ը: Նախորդ տարի ԵՄ բնակչությունը 511.500.000 էր:

2017 թ. ընթացքում ԵՄ-ում ծնվել է 5.1 մլն երեխա, մինչդեռ մահացությունը կազմել է 5.3 մլն մարդ: Սա նշանակում է, որ բնակչության բնական փոփոխությունը բացասական է եղել: Սակայն ներգաղթի շնորհիվ բնակչությունն ավելացել է 1.1 մլն-ով:

Ինչ վերաբերում է ԵՄ ամենախիտ բնակեցված պետություններին, ապա դրանք են Գերմանիան (82.9 մլն), Ֆրանսիան (67.2 մլն), Մեծ Բրիտանիան (66.2 մլն) և Իտալիան (60.5 մլն):

2017 թ. բնակչությունն ավելացել է ԵՄ 19 երկրում ու նվազել 9-ում: Բնակչության աճի ամենամեծ տեմպերը գրանցվել են Մալթայում, Լյուքսեմբուրգում, Շվեդիայում, Իռլանդիայում ու Կիպրոսում:

Առեւտրային պատերազմը կարող է բացասաբար ազդել նավթի համաշխարհային շուկայի վրա․ ՕՊԵԿ
Հաջորդ նորություն next
 «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի
05.08.2025
«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի